ՄԻԵԴ-ն Ալիևի վարչակազմից պարզաբանումներ է պահանջում մի շարք լրատվական կայքերի արգելափակման վերաբերյալ

Loading...

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ալիևի վարչակազմից պարզաբանումներ է պահանջում Ադրբեջանի տարածքում մի շարք լրատվական կայքերի, այդ թվում` «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքի արգելափակման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը։

Ադրբեջանական դատարանը 2017 թվականին կայքերի արգելափակման վճիռը հիմնավորել է «ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության, հասարակական կարգի և անկարգությունների կանխարգելման նկատառումներով»:

ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններից պարզաբանումներ է պահանջել լրատվամիջոցների արգելափակման հիմքում քաղաքական դրդապատճառների առկայության վերաբերյալ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button