Ուկրաինան «ցանկացած պահի» կարող է բախվել ծավալուն ճգնաժամի․ ՌԴ ԱԽ քարտուղար

Loading...

Ուկրաինան «ցանկացած պահի» կարող է բախվել ծավալուն ճգնաժամի, որի հետևանքով կունենա միլիոնավոր փախստականներ, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը հնչում է ռուս-ուկրաինական հարաբերություններում նոր լարվածության ֆոնին․ արևմտյան մի շարք երկրներ և Կիևը պնդում են, որ Մոսկվան կարող է ձմռանը ռազմական ներխուժում սկսել։

«Ցանկացած պահի Ուկրաինայում այնպիսի բռնկում կարող է տեղի ունենալ, որ միլիոնավոր ուկրաինացիներ փախուստի կդիմեն այլ տեղերում ապաստան փնտրելու»,- հայտարարել է Պատրուշևը Аргументы и факты թերթի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ նման իրավիճակի են հանգեցրել Արևմուտքի գործողությունները, որը, ինչպես պնդում է՝ «իր պրոտեկտորատն է ստեղծել Ուկրաինայում» և «հասարակությանը հասցրել կամայականության, իսկ բնակչության որոշ հատվածների՝ աղքատության»։

Կիևը պնդում է, թե Մոսկվան տասնյակ հազարավոր զինվորներ է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին։

Պաշտոնական Վաշինգտոնը և Բրյուսելն արդեն քանիցս հրապարակավ մտահոգություն են հայտնել այդ կապակցությամբ՝ պահանջելով Մոսկվայից հստակեցնել իր մտադրությունները։

Կրեմլում հերքում են Ուկրաինայի տարածք ներխուժելու որևէ նախապատրաստություն, և պնդում, թե սեփական զորքի տեղաշարժը սեփական երկրի տարածքում որևէ մեկին չպետք է մտահոգի։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button