Բուլղարիայի արևմուտքում ավտոբուսի վթարի և բռնկման հետևանքով զոհվել է առնվազն 46 մարդ, մեծ մասը` զբոսաշրջիկներ Հյուսիսային Մակեդոնիայից։ Այս մասին հայտնում են բուլղարական լրատվամիջոցները՝ վկայակոչելով կառավարության պաշտոնյաներին։
Ավտոբուսը Ստամբուլից ուղևորվում էր Հյուսիսային Մակեդոնիա՝ Սկոպյե։ Ողջ մնացած 7 հոգին շտապ տեղափոխվել են Սոֆիայի հիվանդանոց և բուժում են ստանում այրվածքների դեմ:
BTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ավտոբուսում 12 երեխա է եղել: