Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը թուրքական ASELSAN ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավար Հալուք Գերգյունի հետ Բաքվում քննարկել է «ժամանակակից մարտական գործողությունների նոր մեթոդներն ու տեխնիկան»։
«Նախարարը բարձր է գնահատել ASELSAN ընկերության տեխնիկական սարքավորումների որակը, որոնք ադրբեջանական բանակը կիրառել է 2020 թվականին Հայաստանի դեմ պատերազմում», – ասված է պաշտոնական հաղորդագրությունում։
Աղբյուրի համաձայն՝ Հասանովը նշել է ռազմատեխնիկական և ռազմական համագործակցության ոլորտում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ձեռնարկվող դրական քայլերը։
ASELSAN-ը Թուրքիայի խոշորագույն ռազմական ընկերություններից է և թուրքական զինված ուժերի հիմնական կապալառուներից։ Ընկերության գործառույթներից է ռազմաօդային, ցամաքային և ռազմածովային ուժերի համար ժամանակակից սպառազինության մշակումն ու արտադրությունը։