ԵՄ պատժամիջոցները Մինսկի դեմ ուժի մեջ կմտնեն նոյեմբերի վերջին

Ալեքսանդր Լուկաշենկոյի կառավարության դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթն ուժի մեջ կմտնի նոյեմբերի վերջին։ Այս մասին հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Էվա-Մարիա Լիյմետսը։

Լիյմետսի խոսքով՝ սահմանափակումները կազդեն մի շարք ընկերությունների և քաղաքացիների վրա։ «Այժմ նպատակը մինչև ամսվա վերջ պատժամիջոցներ սահմանելն է», – ասել է Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ նոր պատժամիջոցները կհամակարգվեն այլ համախոհ երկրների հետ, ինչպիսին է, օրինակ, Միացյալ Նահանգները, որն իր պատժամիջոցները կսահմանի հաջորդ ամսվա սկզբին։

Միացյալ Նահանգները և Եվրամիությունը խոստանում են «շուտով» ավելի խիստ տնտեսական պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ ՝ ԵՄ սահմանին միգրացիոն ճգնաժամ ստեղծելու համար:

Բելառուսում ԱՄՆ հատուկ բանագնաց Ջուլի Ֆիշերը երեկ «Վիլսոն» կենտրոնի համաժողովում ասել է, որ Լուկաշենկոն «լիարժեք պատասխանատվություն է կրում» ճգնաժամի համար: Նրա խոսքով՝ թե՛ Միացյալ Նահանգները և թե՛ ԵՄ-ը հստակեցրել են, որ շուտով ավելի խիստ պատժամիջոցներ են սպասվում:

Իրավիճակը Բելառուսի և Լեհաստանի սահմանին սրվել է նոյեմբերի 8-ից, երբ հազարավոր գաղթյալներ՝ հիմնականում Մերձավոր Արևելքից, խմբվել էին այստեղ և փորձում էին ապօրինի ԵՄ տարածք մտնել։ Արևմուտքը պնդում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմը միտումնավոր է միգրանտներին ուղղորդում դեպի Եվրամիության սահման՝ Արևմուտքի պատժամիջոցներին ի պատասխան։ Բելառուսի նախագահը հերքում է մեղադրանքները։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button