Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ալիևի վարչակազմից պարզաբանումներ է պահանջում Ադրբեջանի տարածքում մի շարք լրատվական կայքերի, այդ թվում` «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքի արգելափակման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը։
Ադրբեջանական դատարանը 2017 թվականին կայքերի արգելափակման վճիռը հիմնավորել է «ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության, հասարակական կարգի և անկարգությունների կանխարգելման նկատառումներով»:
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններից պարզաբանումներ է պահանջել լրատվամիջոցների արգելափակման հիմքում քաղաքական դրդապատճառների առկայության վերաբերյալ։