Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանն այսօր Անկարայում ընդունել է Աբու Դաբիի թագաժառանգ, արքայազն Մուհամադ իբն Զաիդ Ալ Նահայանին։ Սա թագաժառանգի և ԱՄԷ ամենաազդեցիկ պետական գործչի առաջին այցն է Թուրքիա 2012 թվականից ի վեր։
«Թուրքական կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցել են, որ Ալ Նահայանի այցը կարող է նոր դարաշրջան բացել Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերություններում՝ մի քանի տարի շարունակված լարվածությունից հետո», – գրում է «Սաբահ» օրաթերթը։
Թուրքիայի նախագահի աշխատակազմից հաղորդում են, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք հարցեր։