ԱՄՆ-ը հաստատել է Ժողովրդավարության գագաթնաժողովի մասնակից 110 երկրների ցանկը

Loading...

Միացյալ Նահանգները հաստատել է 110 երկրների ցանկը, որոնք մասնակցելու են Ժողովրդավարության գագաթնաժողովին։

Վիրտուալ գագաթնաժողովն անցնելու է դեկտեմբերի 9-10-ը, դրան մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տարածաշրջանից հրավիրվածների ցանկում է նաև Վրաստանը, իսկ Ադրբեջանը հրավիրված չէ։

Ժողովրդավարության գագաթնաժողովին չեն մասնակցի նաև Ռուսաստանը և Չինաստանը, Կենտրոնական Ասիայի և ոչ մի երկիր։

Գագաթնաժողովին բացի պետությունների ղեկավարներից մասնակցելու են նաև քաղաքացիական հասարակության և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button