Բողոքի ակցիաներ Թուրքիայում՝ լիրայի արժեզրկման պատճառով

Loading...

Երեքշաբթի երեկոյան Թուրքիայի խոշորագույն քաղաքներում՝ Ստամբուլում և Անկարայում, բողոքի ակցիաներ են սկիզբ առել, որոնց մասնակիցները պահանջում էին նախագահ Էրդողանի և նրա կառավարության հրաժարականը։

Ստամբուլում փողոց են դուրս եկել Բողազիջի, իսկ Անկարայում՝ Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանների ուսանողները։

Ցույցերի առիթը երկրի ազգային տարադրամի փոխարժեքի՝ լիրայի կտրուկ անկումն էր։ Երկուշաբթի օրվանից լիրայի փոխարժեքնամերիկյան դոլարի նկատմամբ նվազել է շուրջ 15 տոկոսով։

Թուրքական տարադրամի արժեզրկման գործընթացը սկիզբ էր առել դեռ այս տարեսկզբին՝ 11 ամսվա կտրվածքով կազմելով ավելի քան 70 տոկոս։ Հունվարին ամերիկյան մեկ դոլարը 7 լիրա արժեր՝ ներկայիս 13-ի փոխարեն։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button