Գերմանական կուսակցությունները վերջնական պայմանավորվածության են հանգել կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ

Loading...

Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատում՝ Բունդեսթագում ներկայացված կուսակցություններից երեքը՝ սոցիալ-դեմոկրատները, կանաչները և ազատ դեմոկրատները այսօր հայտարարել են կոալիցիոն նոր կառավարության ձևավորման մասին` քիչ առաջ Բեռլինում հրապարակելով նախարարական նոր կաբինետի ծրագիրը։

Դրա համաձայն` առաջիկա տարիներին Գերմանիայի կառավարությունը մի շարք գործուն քայլեր կձեռնարկի վերականգնող էներգետիկայի զարգացման ուղղությամբ: Բացի այդ, Գերմանիայի նոր կառավարությունը պարտավորվում է ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսը տրամադրել պաշտպանական ծախսերին՝ միջոցներ տրամադրելով նաև հարվածային անօդաչու սարքերի ձեռքբերման համար։

Երեք կուսակցությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` դաշնային կանցլերի պաշտոնում Անգելա Մերկելին կփոխարինի սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Օլաֆ Շոլցը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button