Շոյգուն շնորհավորական ուղերձ է հղել Պապիկյանին

Loading...

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհավորական ուղերձ է հղել Սուրեն Պապիկյանին Հայաստանի պաշտպանության նախարար նշանակվելու կապակցությամբ։

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է. — «Համոզմունք եմ հայտնում, որ Ձեր գործունեությունն այս բարձր և պատասխանատու պաշտոնում կնպաստի մեր երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու հետագա զարգացմանը՝ ի շահ խաղաղության և միջազգային անվտանգության»։

Սուրեն Պապիկյանը Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավար նշանակվեց նոյեմբերի 15-ին՝ Արշակ Կարապետյանի պաշտոնանկությունից հետո։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button