Օվերչուկը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ

Ռուսաստանի փոխվարչապետ, հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկն այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Դատելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարից՝ հանդիպմանը մասնակցել է նաև աշխատանքային խմբի ադրբեջանցի համանախագահ, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

Բանակցությունների վերաբերյալ մանրամասներ պաշտոնական Բաքուն առայժմ չի հաղորդում։

Եռակողմ աշխատանքային խումբը, երեք պետությունների ղեկավարների 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության համաձայն, զբաղվում է տարածաշրջանային ապաշրջափակմանը վերաբերող հարցերով։

Նոյեմբերի 26-ին Սոչիում նախատեսված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button