Միացյալ Նահանգների Վիսկոնսին նահանգի Ուոկեշո քաղաքում կիրակի օրը տեղի ունեցած վրաերթի համար կասկածվող Դարել Բրուքսին մեղադրանք է առաջադրվել 5 անձի միտումնավոր սպանության համար, նրան սպառնում է ցմահ ազատազրկում։
Գործի քննության ընթացքում հայտնի է դարձել ևս մեկ տուժածի՝ 8-ամյա երեխայի մահվան մասին, ինչի կապակցությամբ մեղադրանքի ծավալը կավելանա։
Ողբերգությունը տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան փառատոնի ժամանակ, մեքենան վրաերթի է ենթարկել երթի մասնակիցներին, մահացել է 6 մարդ, վիրավորվել են 60-ը, նրանցից 18-ը՝ երեխաներ։