Վրաստանը մեղմացնում է հակահամաճարակային սահմանափակումները

Վրաստանի կառավարությանը կից գործող կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհուրդը այսօր որոշել է վերացնել երկրի տարածքում գործող հակահամաճարակային սահմանափակումներից մի քանիսը։ Դեկտեմբերի 1-ից մասնավորաբար վերացվելու են ռեստորանների գործունեության ժամային սահմանափակումները։

«Դա վերաբերելու է միայն այն սննդի կետերին, որոնք սպասարկում են բացառապես պատվաստված կամ արդեն իսկ կորոնավիրուսից ապաքինված հաճախորդներին», – այսօր հայտարարել է Համակարգող խորհրդի ղեկավար Գեորգի Գիբրաձեն։

Բացի այդ, վրաց պաշտոնյայի խոսքով, դեկտեմբերի 1-ից թատրոններն ու կինոթատրոնները հնարավորություն կստանան վաճառել տոմսերի առավելագույնը ոչ թե 30, այլ 50 տոկոսը։

Սահմանափակումների մեղմացման մասին որոշումը կայացվում է երկրում վարակվածության տեմպերի բավական բարձր մակարդակի պայմաններում։ Վերջին մեկ օրում Վրաստանում Covid 19-ի 3 հազար 200 նոր դեպք է արձանագրվել, հիվանդությունից մահացել է ևս 64 մարդ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button