«Վրաստանի իշխանությունները չեն քննարկում 3+3 ձևաչափին մասնակցության հնարավորությունը», – նշված է կառավարության այսօր տարածած հայտարարության մեջ։
Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեի և Վրաստանի հետ հարաբերությունների գծով Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ, Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի բանակցությունների հերթական փուլի ավարտին հրապարակված հայտարարության մեջ նշված է. «Ռուսաստանյան կողմը հետաքրքրվել է, թե ինչ վերաբերմունք ունի Վրաստանը «3+3» կոչվող նոր, տարածաշրջանային խորհրդակցական մեխանիզմին և դրա համատեքստում նախատեսվող կոնկրետ գործողություններին։
Դրան ի պատասխան Զուրաբ Աբաշիձեն նշել է, որ վրացական կողմը չի քննարկումը այդ նախաձեռնությանը մասնակցելու հարցը», – նշված է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։