Փարիզն ու Վարշավան քննարկում են Բելառուսի դեմ պատժամիջոցները սաստկացնելու հարցը

Այսօր Փարիզում կայացել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու հանդիպումը, որի առանցքային օրակարգային թեման եղել է ԵՄ և Բելառուսի սահմանների երկայնքով ծագած միգրացիոն ճգնաժամը։

Հանդիպման ավարտին կողմերը հայտարարել են, որ քննարկվել է Բելառուսի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը խստացնելու հարցը։

Մակրոնի և Մորավեցկու բանակցություններին զուգահեռ լեհ-բելառուսական սահմանին տիրող կացության վերաբերյալ զեկույց է հրապարակել հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։ Կառույցի ներկայացուցիչների խոսքով` ծագած ճգնաժամի ընթացքում և՛ բելառուս, և՛ լեհ սահմանապահները խախտում են սահմանին գտնվող ներգաղթյալների իրավունքները։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button