Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհավորական ուղերձ է հղել Սուրեն Պապիկյանին Հայաստանի պաշտպանության նախարար նշանակվելու կապակցությամբ։
Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է. – «Համոզմունք եմ հայտնում, որ Ձեր գործունեությունն այս բարձր և պատասխանատու պաշտոնում կնպաստի մեր երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու հետագա զարգացմանը՝ ի շահ խաղաղության և միջազգային անվտանգության»։
Սուրեն Պապիկյանը Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավար նշանակվեց նոյեմբերի 15-ին՝ Արշակ Կարապետյանի պաշտոնանկությունից հետո։