Այսօր կանցկացվի «Հայաստան» հիմնադրամի 24-րդ հեռուստամարաթոնը՝ «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրի ներքո

Loading...

Այսօր տեղական ժամանակով ժամը 18:50 Հանրային հեռուստատեսության եթերում կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի 24-րդ հեռուստամարաթոնը՝ «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրի ներքո:

Հիմնադրամի հաղորդագրության համաձայն, «ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի հեռուստամարաթոնն անցկացվելու է նոր ձևաչափով՝ հաշվետու ֆիլմի տեսքով, որի ընթացքում հենց Հիմնադրամի թիմը կներկայացնի 2020-21 թվականներին իրականացված լայնածավալ ծրագրերը Հայաստանում և Արցախում»:

«2020 թվականը համայն հայության համար լի էր բազում մարտահրավերներով ու վայրիվերումներով՝ կորոնավիրուսային համավարակ, տավուշյան մարտեր, Բեյրութի պայթյուն և վերջապես 44-օրյա ծանր պատերազմ։ Այդ առումով տարին նաև բացառիկ ու աննախադեպ էր հայ ժողովրդի միասնականության առումով:

Իր աշխարհասփյուռ գործընկերների և նվիրատուների ջանքերի շնորհիվ է, որ Հիմնադրամը տարիներ շարունակ կարողանում է իրականացնել ռազմավարական նշանակություն ունեցող լայնածավալ ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում», — ասված է հաղորդագրությունում։

Հավատարիմ մնալով ավանդույթներին՝ 24-րդ հեռուստամարաթոնը կանցկացվի նաև Լոս Անջելեսում, տեղական ժամանակով ժամը 16-ից:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա», — նաև նշված է հաղորդագրությունում։

44-օրյա պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ ավելի քան 52 միլիարդ դրամը, նվիրատվության ձևով փոխանցվել էր Կառավարությանը։ Պատերազմից հետո, այդ թվում՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից քննադատություններ հնչեցին, թե գումարը ոչ նպատակային է ծախսվել: Նախագահ Արմեն Սարգսյանն էլ, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, աուդիտ էր պահանջել։

«Հայաստան» հիմնադրամի կողմից պատերազմի օրերին հանգանակված և պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովում ընդդիմության պահանջով քննիչ հանձնաժողով է ստեղծվել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button