Թուրքմենստանի առաջնորդը երկրի նավթագազային ոլորտի վերահսկողությունը հանձնարարել է որդուն

Loading...

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը որդուն՝ փոխվարչապետ Սերդար Բերդիմուհամեդովին հանձնարարել է վերահսկել երկրի նավթագազային համալիրները։

Թուրքմենստանը աշխարհի բնական գազի ամենախոշոր պաշարներն ունեցող երկրներից է և աշխարհում չորրորդ երկիրը գազի արտահանման ծավալներով։ Էներգիայի արտահանումից ստացված գումարի մինչև 80 տոկոսը, սակայն, հայտնվում է ստվերային տնտեսության մեջ, ներառյալ նախագահ Բերդիմուհամեդովի և նրա ընտանիքի անձնական բյուջեն, ասվում է Crude Accountability իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:

Բյուջեի եկամուտները մի քանի տարի անընդմեջ նվազում են, երկիրը ծանր տնտեսական ճգնաժամի մեջ է, ինչը Բերդիմուհամեդովի ռեժիմը չի ընդունում։ Փետրվարից Թուրքմենստանի նախագահի որդին ի պաշտոնե պատասխանատու է երկրի տնտեսության համար։ Փոխվարչապետի պաշտոնում նա համակարգում է կառավարության տնտեսական բլոկի և երկրի ֆինանսական ոլորտի գործունեությունը։

Վերջին երեք տարիներին Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի 40-ամյա որդին հասցրել է մի շարք այլ բարձր պաշտոններ զբաղեցնել՝ աշխատելով որպես արդյունաբերության նախարար, Ախալի երկրամասի նահանգապետ և արտաքին գործերի նախարարի տեղակալ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button