Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն առաջին անգամ կին կղեկավարի

Loading...

Շվեյցարացի դիվանագետ Միրյանա Սպոլյարիչ Էգգերը լիազորությունները կստանձնի հաջորդ տարի՝ դառնալով 160-ամյա մարդասիրական կառույցի առաջին կին ղեկավարը։

Սպոլյարիչ Էգգերը նախկինում աշխատում էր Շվեյցարիայի դիվանագիտական գերատեսչությունում, ներկայում զբաղեցնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի պաշտոնը, գլխավորում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի Եվրոպայի և ԱՊՀ-ի երկրների տարածաշրջանային բյուրոն։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հիմնական առաքելությունը պատերազմից և ներքին ընդհարումներից տուժածներին օգնելն ու նրանց կյանքի և արժանապատվության պաշտպանությունն է: Հայաստանում միջազգային կառույցը գործում է 1992 թվականից։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button