Համբարձում Մաթևոսյանը նշանակվեց փոխվարչապետ․ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիրը` հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։
Նախորդ երեք տարիներին Մաթևոսյանը եղել է Արմավիրի մարզպետը, կառավարության երեկվա որոշմամբ նա ազատվեց այդ պաշտոնից։
Փոխվարչապետի պաշտոնը թափուր էր Սուրեն Պապիկյանի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո։
Կառավարության այսօրվա նիստում վարչապետը շնորհավորեց նորանշանակ փոխվարչապետին և հաջողություններ մաղթեց։
«Այս բարձր և պարտավորեցնող կարգավիճակում փորձելու եմ անել հնարավորը որպեսզի արդարացնեմ Ձեր և մեր հայրենակիցների ակնկալիքները», – իր հերթին ասաց Մաթևոսյանը։