Համբարձում Մաթևոսյանը նշանակվեց փոխվարչապետ

Loading...

Համբարձում Մաթևոսյանը նշանակվեց փոխվարչապետ․ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիրը` հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։

Նախորդ երեք տարիներին Մաթևոսյանը եղել է Արմավիրի մարզպետը, կառավարության երեկվա որոշմամբ նա ազատվեց այդ պաշտոնից։

Փոխվարչապետի պաշտոնը թափուր էր Սուրեն Պապիկյանի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո։

Կառավարության այսօրվա նիստում վարչապետը շնորհավորեց նորանշանակ փոխվարչապետին և հաջողություններ մաղթեց։

«Այս բարձր և պարտավորեցնող կարգավիճակում փորձելու եմ անել հնարավորը որպեսզի արդարացնեմ Ձեր և մեր հայրենակիցների ակնկալիքները», — իր հերթին ասաց Մաթևոսյանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button