Ղազախ այլախոհը բանտից ազատվելուց երկու ամիս անց մահացել է

Loading...

Ղազախստանցի այլախոհ Արոն Աթաբեկը մահացել է բանտից ազատվելուց երկու ամիս անց։ Իրավապաշտպանները բանտում 15 տարի անցկացրած գրողի առողջական վիճակի կտրուկ վատթարացման համար իշխանություններին են մեղադրում։ 68-ամյա մտավորականը հայտնի է որպես Նուրսուլթան Նազարբաևի վարչակազմի կոշտ քննադատ։

Աթաբեկը մահացել է չորեքշաբթի ուշ երեկոյան հիվանդանոցում, որտեղ բուժվում էր COVID-19-ից։ Նա բանտից ազատ էր արձակվել անցած ամիս՝ ողնուղեղի անբուժելի հիվանդության սրացման պատճառով։

Ղազախստանցի մտավորականը 18 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2008 թվականին՝ անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Քրեական գործի հիմքում Ալմաթիում տեղի ունեցած բողոքի ցույցերից մեկն է, որն ավարտվել էր ոստիկանի սպանությամբ: Գրողը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, քաղբանտարկյալը նաև հրաժարվել է ներում խնդրելուց։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button