Միրզոյանը հեռախոսով Իսրայելի ԱԳ նախարարին է ներկայացրել «Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը» 

Loading...

Արարատ Միրզոյանը Յաիր Լապիդին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Հայաստանի և Իսրայելի արտգործնախարարները հեռախոսով քննարկել են նաև հայ-իսրայելական առկա հարաբերությունները և հեռանկարները:

44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերին սկզբին, երբ շարունակվում էին մարտական գործողությունները, Հայաստանը հայտարարեց, որ հետ է կանչում Իսրայելից իր դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով։ Պաշտոնական Երևանն ընդգծեց, որ միջազգային ողջ հանրությունը Ադրբեջանին մարտական գործողությունների դադարեցման կոչ է անում, իսկ Իսրայելը շարունակում է զենքի մատակարարումներն Ադրբեջանին։ Այս տարվա օգոստոսին Արեմն Սմբատյանը հետ կանչվեց Իսրայելում Հայաստանի դեսպանի պաշտոնից։

Միրզոյանն ու Լապիդն անդրադարձել են նաև Սուրբ Հողում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությանն առնչվող հարցերին։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը պատրաստվում է վարձակալության հանձնել «Կովերի պարտեզ» կոչվող կալվածքը, ինչը դժգոհություններ է հարուցել տեղի հայ համայնքում և հենց Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության շարքերում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button