Նոյեմբերի 24-25-ին անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն:
Զորավարժությունն իրականացվել է հետևակի մարտական մեքենաների և օդուժի ներգրավմամբ, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի: