Եվրոպայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է վատթարանալ

Հին Աշխարհում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է վատթարանալ՝ Եվրոպան դարձել է աշխարհում միակ տարածաշրջանը, որտեղ մեկ շաբաթվա ընթացքում վարակվածների թիվն աճել է 11 տոկոսով։

Չորեքշաբթի օրը Չեխիայի սանիտարական իշխանությունները հայտարարել են նոր բացասական ռեկորդի մասին՝ 26 հազար վարակված։ Սա համաճարակի ամբողջ ժամանակաշրջանում երկրում գրանցված օրական առավելագույն թիվն է։ Կորոնավիրուսով մոտ 6 հազար մարդ է հոսպիտալացված։ Երկուշաբթի օրվանից երկրում գործում են սահմանափակումներ չպատվաստվածների համար։ Համաճարակաբանները պնդում են արտակարգ ռեժիմի ներդրման անհրաժեշտության մասին:

Վերջին շաբաթներին Գերմանիայում COVID-19-ի դեպքերի թիվը կտրուկ աճել է։ Նոյեմբերի վերջից երկրում ուժի մեջ կմտնեն լրացուցիչ սահմանափակող միջոցառումներ, որոնք հիմնականում կվերաբերեն չպատվաստված քաղաքացիներին։

Իտալիայում COVID-19-ի դեպքերի աճի ֆոնին Հարավային Տիրոլ ինքնավար նահանգի 20 քաղաքներ անցել են սահմանափակումների` երեկոյան ժամը 6-ից հետո սրճարաններն ու ռեստորանները փակ են, գիշերը պարետային ժամ է։ Սահմանափակումները կգործեն մինչև դեկտեմբերի 7-ը։ Իշխանությունները դեռ հույս ունեն փրկել տարածաշրջանի լեռնադահուկային հանգստավայրերը փակվելուց:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button