Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

Ժամկետային զինծառայող Սուրեն Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը, հայտնում է Քննչական կոմիտեն:

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ նախնական տվյալներով Ավետիսյանը գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածքն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Նոյեմբերի 24-ին Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ավետիսյանի դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ;

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button