Լեհաստանը Հայաստանին է նվիրել 201 հազար 640 դեղաչափ AstraZeneca

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի առողջապահության նախարարությանը նվիրաբերել է 584 հազար 640 եվրո արժողությամբ 201 հազար 640 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը։

Հայաստանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսի դեմ ընդհանուր առմամբ 1 միլիոն 168 հազար 501 պատվաստում, առաջին դեղաչափը ստացել է 761 հազար 820 քաղաքացի կամ մեծահասակ բնակչության 38,1 տոկոսը, երկրորդ դեղաչափը՝ 406 հազար 681 քաղաքացի կամ բնակչության 20 տոկոսը։

Հայաստանում ներկայումս կիրառվում է կորոնավիրուսի դեմ հինգ տեսակի պատվաստանյութ՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա», չինական «Կորոնավակ» ու «Սինոֆարմ» և ամերիկյան «Մոդեռնա»։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button