Ռուսաստանի Կեմերովոյի շրջանի ածխահանքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, 43-ը՝ վիրավորվել, 4-ի վիճակը գնահատվում է ծանր, 39 հանքափորներ համարվում են անհետ կորած։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ հրդեհի պատճառը պայթյունն է։
Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքավայրից արդեն հարյուրավոր մարդիկ են տարհանվել։
«Առայժմ 236 մարդ է դուրս բերվել հանքից: Տեղում աշխատում են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ուժերն ու տեխնիկան», – ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։