Կուզբասի ածխահանքում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ, անհետ կորածներ

Ռուսաստանի Կեմերովոյի շրջանի ածխահանքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, 43-ը՝ վիրավորվել, 4-ի վիճակը գնահատվում է ծանր, 39 հանքափորներ համարվում են անհետ կորած։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ հրդեհի պատճառը պայթյունն է։

Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքավայրից արդեն հարյուրավոր մարդիկ են տարհանվել։

«Առայժմ 236 մարդ է դուրս բերվել հանքից: Տեղում աշխատում են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ուժերն ու տեխնիկան», – ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button