Human Rights Watch․ Վարշավան ու Մինսկը կիսում են սահմանին միգրացիոն ճգնաժամի պատասխանատվությունը

Loading...

Պաշտոնական Վարշավան ու Մինսկը կիսում են բելառուսա-լեհական սահմանին միգրացիոն ճգնաժամի պատասխանատվությունը, հայտարարել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։

Զեկույցում իրավապաշտպանները նշում են, որ Լեհաստանի սահմանապահները երբեմն կոշտ միջոցներով են ետ մղում ներգաղթյալներին դեպի բելառուսական սահման։ Կառույցի տվյալներով՝ եղել են դեպքեր, երբ լեհ ուժայինները արտաքսման ժամանակ ծնողներին բաժանել են իրենց երեխաներից։

Լեհաստանի իշխանությունները հերքում են բոլոր մեղադրանքները։

Փաստաթղթում պնդումներ կան նաև բելառուսցի սահմանապահների կողմից ներգաղթյալների նկատամամբ բռնությունների և անմարդկային վերաբերմունքի մասին։

Իրավիճակը Բելառուսի և Լեհաստանի սահմանին սրվել է նոյեմբերի 8-ից, հազարավոր գաղթյալներ՝ հիմնականում Մերձավոր Արևելքից, խմբվել են այստեղ և փորձում են ապօրինաբար ԵՄ տարածք մտնել։ Արևմուտքը պնդում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմը միտումնավոր է միգրանտներին ուղղորդում դեպի Եվրամիության սահման՝ Արևմուտքի պատժամիջոցներին ի պատասխան։ Բելառուսի նախագահը հերքում է մեղադրանքները։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button