Ժամկետային զինծառայող Սուրեն Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը, հայտնում է Քննչական կոմիտեն:
Քննչական կոմիտեն հաղորդում է, որ նախնական տվյալներով Ավետիսյանը գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածքն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Նոյեմբերի 24-ին Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ավետիսյանի դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ;