Լեհաստանը Բելառուսին սպառնացել է հետագա տնտեսական պատժամիջոցներով ու սահմանների փակմամբ, այդ թվում՝ բոլոր բեռնափոխադրումների և երկաթուղային տրանսպորտի համար, մինչ հազարավոր միգրանտներ շարունակում են փորձել հատել սահմանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ Փարիզում կայացած բանակցություններից հետո Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ասել է, որ Եվրոպան պատրաստ է ավելի կոշտ արձագանքել քաղաքական ճգնաժամին, որը, ըստ նրա, հրահրել է Բելառուսը՝ օգտագործելով անմեղ մարդկանց որպես կենդանի վահան։
«Մենք ցանկանում ենք թուլացնել լարվածությունը, բայց եթե մյուս կողմից՝ բելառուսական կողմից սրացում լինի, մենք, ցավոք, պատրաստ ենք բարձրանալ այս «էսկալացիոն սանդուղքով»։ Դա կարող են լինել, օրինակ, տնտեսական պատժամիջոցները, սահմանների փակումը, բեռնափոխադրումների և երկաթուղային տրանսպորտի համար սահմանային անցումների փակումը», – լրագրողներին ասել է Մորավեցկին: