Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել երկու քաղաքացու

Loading...

Ադրբեջանի՝ Գերիների և անհետ կորածների պետական հանձնաժողովը հայտնում է, որ Բաքուն հայկական կողմին է փոխանցել երկու քաղաքացու՝ զինծառայող 28-ամյա Արին Ժիրայրի Արամյանին, որը գերեվարվել էր նոյեմբերի 16-ի մարտերի ժամանակ, և 21-ամյա քաղաքացիական անձ Միհրան Էռնեստի Մուսայելյանին, որը, ըստ ադրբեջանական կողմի, շեղվելով ճանապարհից՝ հայտնվել էր ադրբեջանցի զինվորների վերահսկողության տարածքում:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը քիչ ավելի ուշ հաստատեց այս տեղեկությունը՝ տարածելով հետևյալ հաղորդագրությունը. — «Նոյեմբերի 26-ին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված երկու քաղաքացի. Միհրան Էռնեստի Մուսայելյան (ծնվ. 2000թ.) և Արեն Ժիրայրի Արամյան (ծնվ. 1993թ.)»:

Բաքուն նշում է, որ զինծառայող Արամյանը Ադրբեջանում բուժում է ստացել՝ չհաղորդելով մանրամասներ:

Մարտունու շրջանի Աշան համայնքի բնակիչ Միհրան Մուսայելյանի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու մասին Ստեփանակերտը հաղորդել էր նոյեմբերի 23-ին:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button