Ռուսաստանի Կեմերովոյի մարզում՝ Կուզբասի «Լիստվյաժնայա» ածխահանքում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 52-ի:
Մահացածների թվում են 6 փրկարարներ, ովքեր զոհվել են հանքի հեռավոր հատվածում արգելափակված հանքափորների որոնումների ժամանակ:
Փրկվել է 239 մարդ, նրանցից 49-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր խորին ցավակցություններն է հայտնել զոհվածների ընտանիքներին, փոխանցում է Կրեմլը։