Չեխիայում արտակարգ դրություն է հայտարարվել՝ համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով

Չեխիայի կառավարությունը երկրում արտակարգ դրություն է հայտարարել՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի կտրուկ վատթարացման պատճառով։ Այն ուժի մեջ է մտել կեսգիշերին և կտևի 30 օր։

Նաև Չեխիայի նախարարների կաբինետն արտակարգ նիստում հաստատել է սահմանափակումների փաթեթը, որն ուժի մեջ կմտնի այսօր երեկոյան։ Մասնավորապես, ռեստորանները, բարերը, ակումբները, դիսկոտեկները և զվարճանքի այլ հաստատությունները կաշխատեն մինչև ժամը 22-ը։ Արգելք է մտցվել Սուրբ Ծննդյան տոնավաճառների աշխատանքի, փողոցներում ալկոհոլ օգտագործելու համար։ Մշակութային և մարզական միջոցառումներին ներկաների թիվը կսահմանափակվի հազարով։

Բացի այդ, երեկ հայտնի է դարձել, որ COVID-19-ով հիվանդացել է երկրի նախագահ Միլոշ Զեմանը, ով նույն օրն ավելի վաղ քրոնիկ հիվանդությունից մեկուկես ամիս տևած բուժումից հետո դուրս էր գրվել հիվանդանոցից։ 77-ամյա գործիչն այդպիսով վերադառնում է հիվանդանոց։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button