Անկարան Երևանին կրկին կոչ է անում ընդառաջ գնալ մեկնված խաղաղության ձեռքին

Անկարան կրկին Երևանին կոչ է անում ընդառաջ գնալ մեկնված խաղաղության ձեռքին և օգտվել ստեղծված հնարավորությունից:

Նախօրեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ գումարված Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում օրակարգային մի շարք հարցերի թվում քննարկվել է նաև կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները:

Շուրջ երեք ժամ տևած նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Նիստում քննարկվել են սևծովյան և կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները, ընդգծվել է մեր հյուսիսային հարևանների միջև միջազգային իրավունքի և երրկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա, խաղաղ ճանապարհով անհամաձայնությունների շուտափույթ հարթման կարևորությունը: Բացի այդ, կարևորվել է Հայաստանի կողմից հրադադարի պահպանման և խաղաղության առաջարկից օգտվելով համագործակցության գնալու անհրաժեշտությունը»:

44-օրյա պատերազմից հետո Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը մի քանի անգամ հանդես են եկել հայտարարություններով, թե սահմանի մյուս կողմից դրական ուղերձներ են ստանում։ Սեպտեմբերին Թուրքիայի նախագահն անգամ հայտարարեց, թե Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է արել, բայց հանդիպման համար Երևանը պետք է հստակ քայլեր ձեռնարկի «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ։

Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ միջանցքային տրամաբանությունն ընդունելի չէ հայկական կողմի համար, բայց Երևանը պատրաստ է Անկարայի հետ շփումներին։

Մինչև այս պահը Անկարայի ու Երևանի միջև ուղիղ բանակցություններ տեղի չեն ունեցել։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button