Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավադի համոզմամբ, կորոնավիրուսի հարավաֆրիկյան նոր տեսակն, ամենայն հավանականությամբ, արդեն տարածվել է աշխարհում: Առաջին անգամ նոր շտամը գրանցվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից Հոնքոնգ մեկնած ուղևորի մոտ:
«B11 529 կոդով գրանցված այդ շտամը հայտնաբերվել է Հոնքոնգում՝ Հարավային Աֆրիկայից ժամանած անձի մոտ, Բրիտանիան առաջին երկիրն է, որն ահազանգել է վտանգի մասին, նոր ախտահարումներ են արձանագրվել Հարավային Աֆրիկայում և Բոթսվանայում, շատ հավանական է, որ շտամը տարածվել է այլ երկրներ»,- ասել է նախարարը:
Բրիտանիան դադարեցրել է օդային կապը Աֆրիկայի հարավային շրջանի 6 երկրների հետ: Մասնագետները դեռ չգիտեն, թե որքանով այսօր գոյություն ունեցող վակցինաներն արդյունավետ կլինեն կորոնավիրուսի հարավաֆրիկյան տարբերակի պարագայում: