Պուտին. «Մենք հարյուրամյակներ մեկ պետության կազմում էինք, ունենք խորը պատմական կապեր»

Ռուսաստանի նախագահ Վլադիմնիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Սոչիում գումարված գագաթնաժողովում ասել է, որ անհրաժեշտ է ձգտել երեք երկրների կապերի ամրապնդմանը: Այդ մասին Պուտինն ասել է՝ բացելով եռակողմ հանդիպումը:

«Մենք հարյուրամյակների ընթացքում մեկ պետության կազմում ենք եղել, ունենք շատ խորը պատմական կապեր, և պետք չէ, որ դրանք քայքայվեն, ընդհակառակը, պետք է ամեն ինչ անել, որ դրանք վերականգնվեն և ապագայում պահպանվեն»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի ղեկավարը ողջունել է Արևելյան գործընկերության շրջանակներում դեկտեմբերին 15-ին Բրյուսելում Փաշինյանի և Ալիևի կայանալիք հանդիպման հանգամանքը:

«Գիտեմ, որ առաջիկայում դուք պետք է հանդիպեք Բրյուսելում, մենք դա էլ ենք ողջունում, որքան շատ անմիջական շփումներ՝ այնքան լավ»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահն այսօրվա եռակողմ հանդիպման արդյունքները կքննարկի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հոտ: Այդ մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button