ՍԴ-ն հետաձգեց 14 օրը մեկ թեստավորման պարտադրանքի հարցի քննությունը, հաջորդ նիստը՝ դեկտեմբերի 16-ին

Սահմանադրական դատարանը (ՍԴ) հետաձգեց 14 օրը մեկ պարտադիր թեստավորման՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանի սահմանադրականության հարցով ընդդիմադիրների բողոքի քննությունը։

Մասնավորապես ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանն այսօր միջնորդություն ներկայացրեց դատարան՝ առաջարկելով կառավարությունից պահանջել հնգօրյա ժամկետում Սահմանադական դատարանին տրամադրել նախարարի 2020-ի օգոստոսի 4-ի հրամանով նախատեսված աշխատող անձանց կողմից 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության և պատվաստման հետ կապված պահանջները չկատարելու համար պատասխանատվության ենթարկելու, այդ պահանջների չկատարման համար աշխատանքից ազատելու վերաբերյալ տեղեկություններ։

Նախարարության ներկայացուցիչը հայտարարեց, որ այդ տեղեկատվությանը Առողջապահության նախարարությունը չի տիրապետում, քանի որ անմիջապես վերահսկողություն իրականացնող մարմին չէ, և իրենց ժամանակ է հարկավոր այն ստանալու համար, հետևաբար խնդրեց պահպանել առնվազն հնգօրյա ժամկետը։

Մեկ այլ միջնորդություն էլ ներկայացրեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ առաջարկելով՝ կառավարությունից պահանջել հնգօրյա ժամկետում տեղեկություն ներկայացնել նախարարի հրամանով նախատեսված սուբյեկտների աշխատավարձերի վերաբերյալ։

Միջնորդությունները բավարարվեցին, նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 16-ին ժամը 11։00-ին։

ԱԺ ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական դատարանից պահանջում են պարզել՝ հակասահմանադրական չէ՞ արդյոք առողջապահության նախարարի այն հրամանը, որով աշխատող և չպատվաստված քաղաքացիները պետք է 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխանով ներկայանան աշխատանքի, իսկ, եթե դա չանեն ու տևական ժամանակ բացակայեն, ապա գործատուն կարող վերջինիս աշխատանքից հեռացնել։ Դիմող կողմին ՍԴ-ում ներկայացնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button