Սոչիում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը

Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

«Ազատության» աղբյուրի փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպումից հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճեպազրույց կունենա լրագրողների հետ, եթե կողմերին հաջողվի համաձայնության գալ:

Այսօրվա բանակցությունների մասին կարճ հաղորդագրությունում Կրեմլը նշել էր, որ ուշադրության կենտրոնում է լինելու տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնումը:

Եռակողմ հանդիպումից առաջ Ռուսաստանի նախագահը Սոչիում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում հայտարարել է՝ Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը կազմակերպվել է, որպեսզի ռազմական միջադեպեր չլինեն և պայմաններ ստեղծվեն տարածաշրջանում իրավիճակի կայունացման և խաղաղության հաստատման համար։

Այսօրվա բանակցություններից առաջ Կրեմլը նախ Բաքու, ապա Երևան էր գործուղել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, ով հայ և ադրբեջանցի գործընկերների հետ մոտ 9 ամիս է՝ քննարկում է տարածաշրջանի տնտեսական կապերի ու ճանապարհների ապաշրջափակման հարցը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button