Իտալիան և Ֆրանսիան խորացնում են համագործակցությունը

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր Հռոմում կնքել են երկու երկրների հարաբերությունները սերտացնելու պայմանագիր:

Դա տեղի է ունեցել Եվրոպայի համար կարևոր ժամանակաշրջանում, որի առանցքային զարգացումը պետական ասպարեզից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռանալն է և Գերմանիայում կառավարական նոր կոալիցիայի ձևավորումը: Ենթադրվում է, որ Բեռլինում նոր վարչակազմն աշխատանքի առաջին շրջանում ավելի կենտրոնացած կլինի Գերմանիայի ներքին խնդիրների վրա:

Փարիզը և Հռոմը խորացնում են համագործակցությունը կորոնավիրուսի համավարակի, տնտեսական անորոշությունների, Ռուսաստանի առավել ագրեսիվ արտաքին քաղաքականության, Չինաստանի հզորացման և Միացյալ Նահանգների ոչ ակտիվ արտաքին դիրքորոշման պայմաններում:

Դրագիի և Մակրոնի ստորագրած փաստաթուղթն անվանել են «Կվիրինյան պայմանագիր», քանի որ այն կնքվել է Իտալիայի նախագահների նստավայր Կվիրինյան պալատում:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button