Էրդողան․ «Թուրքիայի տնտեսական խնդիրները ծագեցին, երբ մենք որոշեցինք այլևս չհամագործակցել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ»

Loading...

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը խստորեն քննադատում է աշխարհի առաջատար ֆինանսական կառույցներից մեկին՝ Արժույթի միջազգային հիմնադրամին (IMF)։ Իզմիրում հնչեցրած ելույթի ընթացքում Թուրքիայի նախագահը պնդել է, որ երկրում տնտեսական խնդիրները ծագել են այն պատճառով, որ Անկարան որոշել է կյանքի կոչել տնտեսական զարգացման սեփական մոդելը՝ հրաժարվելով ԱՄՀ խորհրդատվական ծառայություններից։

«Հիմնադրամի խորհուրդները մարդկանց դատապարտում են չքավորության, սովի և գործազրկության՝ ամենուր միայն ձախողման հանգեցնելով։ Թուրքիայի առջև մեկը մյուսի հետևից խնդիրներ սկսեցին ծագել այն բանից հետո, երբ մենք հայտարարեցինք, որ պատրաստվում ենք մարել Արժույթի միջազգային հիմնադրամի առջև կուտակած 23.5 միլիարդ դոլարի պարտքը և այլևս երբեք որևէ համաձայնագիր չենք կնքելու այդ կառույցի հետ», — հայտարարել է Էրդողանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button