Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին պատմել է Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների հետ Սոչիում կայացած հանդիպման մասին։
«Իլհամ Ալիևը Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է նախօրեին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին։ Բացի այդ, Լուկաշենկոն և Ալիևը քննարկել են Ադրբեջանի հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ», – հաղորդում է Բելառուսի պաշտոնական BELTA գործակալությունը։