Գյումրիի նախկին քաղաքապետի որդին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն

Սպարտակ Ղուկասյանը, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել այս սեպտեմբերի 17-ից, հայտնաբերվել է և բերման ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին հայտնում է դատախազությունը:

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին ձերբակալվել էր օգոստոսի 19-ին` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ Սպարտակ Ղուկասյանը մեղադրվում է Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի համար։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button