Երևանում ընթանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը:
Նիստին մասնակցում են Հայաստանի վարչապետը, նախագահը, Արցախի նախագահը և այլք, հաղորդում է կառավարությունը:
Պատերազմի օրերին համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ ավելի քան 52 միլիարդ դրամը, նվիրատվության ձևով փոխանցվել էր կառավարությանը։ Պատերազմից հետո, այդ թվում՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից քննադատություններ հնչեցին, թե գումարը ոչ նպատակային է ծախսվել: Նախագահ Արմեն Սարգսյանը, ով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, աուդիտ պահանջեց։
Այսօրվա նիստի ընթացքում աուդիտորական ընկերության ներկայացուցիչները կներկայացնեն եզրակացությունը, իսկ հոգաբարձուների խորհուրդը կտա իր գնահատականը։
«Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնին հավաքվել է 12 մլն 351 հազար դոլար։