Երկրի քաղաքական ղեկավարությունը վճռական է՝ զինված ուժերի մարտունակության բարձրացման համար անհրաժեշտ ցանկացած քայլի աջակցելու հարցում: Պաշտպանության նախարարությունում խորհրդակցության ժամանակ վստահեցրել է նախարար Սուրեն Պապիկյանը:
Միևնույն ժամանակ, Սուրեն Պապիկյանը պահանջել է գործադրել առավելագույն ջանք՝ զինված ուժերում կարգապահական խնդիրների լուծման համար, տեղեկացնում է ՊՆ-ն:
Սուրեն Պապիկյանը Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավար նշանակվեց նոյեմբերի 15-ին՝ Արշակ Կարապետյանի պաշտոնանկությունից հետո։