Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Միջերկրական ծովը անվանել է «ներգաղթյալների գերեզման»։ Այս մասին Կաթոլիկ եկեղեցու հովվապետը նշել է հաջորդ շաբաթ Հունաստան և Կիպրոս կատարելիք այցերի շեմին հեռարձակված ուղերձում։
«Ես մտածում եմ այն մարդկանց մասին, որոնք վերջին տարիներին, այսօր էլ փորձում են փրկվել պատերազմներից և աղքատությունից, ափ են իջնում մեր մայրցամաքում, սակայն ոչ թե հյուրընկալության են արժանանում, այլ թշնամանքի և նույնիսկ շահագործման։ Նրանք մեր եղբայրներն ու քույրերն են։
Նրանցից քանիսն են կյանքը կորցրել ծովում, մեր Միջերկրական ծովում, որն այսօր մի մեծ գերեզման է», – հայտարարում էր Ֆրանցիսկոսը։
Ակնկալվում է, որ Կիպրոս կատարելիք այցի ընթացքում Կաթոլիկ եկեղեցու հովվապետը իր հետ Իտալիա կտեղափոխի Կիպրոսում գտնվող մի խումբ անօրինական ներգաղթյալների։ Նրանց հստակ թիվը, սակայն, չի նշվում։