ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Սոչիի եռակողմ հանդիպումը

Loading...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը և ուշադրություն է հրավիրում նրանց եռակողմ հայտարարության վրա, երեկ հայտնել է Անտոնիու Գուտերեշի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։ «Նա գոհունակությամբ նշում է Ռուսաստանի դերը շփումների և երկխոսության շարունակմանն աջակցելու հարցում», — ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հավելել է Հաքը։

Նրա փոխանցմամբ՝ Գետերեշը «ոգևորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղակի փոխգործողության վերականգնմամբ և 2020 թվականի նոյեմբերի 9-ի ու 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների լիակատար իրականացմանը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի ձեռնարկմանը նրանց հանձնառության վերահաստատմամբ»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «վերահաստատում է ՄԱԿ-ի դիրքորոշումը, համաձայն որի՝ ամուր խաղաղության կարելի է հասնել միայն երկխոսության միջոցով, և կոչ է անում կողմերին լուծել մնացյալ հարցերը բոլոր մատչելի ձևաչափերով, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»։ ՄԱԿ-ը պատրաստ է սատարել այդպիսի ջանքերը, այդ թվում՝ մարդասիրական օգնության ցուցաբերման, տեղում վերականգնողական աշխատանքներին և խաղաղաշինությանն աջակցության միջոցով։

Ուրբաթ օրը Սոչիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքում Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հայտարարություն են ստորագրել, որում, մասնավորապես, վերահաստատում են «2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման»:

Կողմերը նաև պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործընթացը մղել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և հետագայում սահմանագծման հարցով երկկողմ՝ կողմերի հայտի հիման վրա Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button