Ամերիկյան նավատորմը հայտնում է երկու իրանցու փրկելու մասին

Միացյալ Նահանգների նավատորմն այսօր հայտարարել է, որ փրկել է իրանցի երկու ծովայինների, որոնք Օմանի ծովածոցում անկառավարելի դարձած ձկնորսանավում էին արդեն 8 օր։

Ամերիկյան նավատորմի «Չարլզ Դրյու» բեռնանավը՝ պարենով, ջրով և բուժանձնակազմով, ուղարկվել է օգնության նոյեմբերի 27-ին՝ աղետի ազդանշանն ստանալուց հետո, հաղորդում է ԱՄՆ ռազմածովային նավատորմի հրամանատարությունն իր հայտարարությունում։

Երկու իրանցիները հայտնաբերվել են «լավ առողջությամբ ու տրամադրությամբ» և փոխադրվել Օմանի առափնյա պահպանության նավ՝ հետագայում այդ երկրի մայրաքաղաք Մասքաթ տեղափոխման համար։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button